211652_close_icon
views-count4485 դիտում article-date 20:35 06-12-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 6-ին

1492 թ. – Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Հայիթի կղզին։ 1534 թ. – հիմնադրվեց Էկվադորի մայրաքաղաք Կիտոն։ 1778 թ. – ծնվել է Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը, ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս (մահ. 1850 թ.)։ 1865 թ. – ԱՄՆ սահմանադրությամբ երկրում արգելվեց ստրկությունը։ 1917 թ. – Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքում պայթեց ռազմամթերքով տեղափոխող նավը, ինչի հետևանքով մահացավ մոտ 2 000 մարդ։ 1922 թ. – Իռլանդիան անկախացավ Միացյալ Թագավորությունից։ 1956 թ. – մահացել է Դերենիկ Դեմիրճյանը, հայ նշանավոր գրող, հրապարակախոս (ծն. 1877 թ.)։ 1985 թ. – մահացել է Միքայել Շաթիրյանը, հայ արձակագիր, դրամատուրգ (ծն. 1916 թ.)։

Նմանատիպ նյութեր