211652_close_icon
views-count8542 դիտում article-date 18:40 03-12-2016

«Չելսին» ֆանտաստիկ խաղում ծնկի բերեց Գվարդիոլայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» արտագնա հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի»» նկատմամբ` 3:1: Այսքան սպասված հանդիպումը արդարացրեց ակնկալիքները: Թեպետ շատ դժվար էր պատկերացնել, որ նման հաշիվ կգրանցվի: «Մանչեսթեր Սիթին» մեծ առավելություն ուներ, բացեց խաղի հաշիվը, բաց թողեց հաշիվը կրկնապատկելու, եռապատկելու բազմաթիվ ֆանտաստիկ պահեր, որի համար էլ պատժվեց: «Չելսին» կարողացավ օգտվել «Սիթիի» պաշտպանների խայտառակ սխալներից, եւ երեք անգամ գրավել Բրավոյի դարպասը: Իսկ հանդիպման ամենավերջին վայրկյաններին Գվարդիոլայի սաների նյարդերը չդիմացան. կեղտոտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց Սերխիո Ագուերոն, որին հետեւեց նաեւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն, որը չգիտես ինչու, որոշել էր Ֆաբրեգասին դաստիարակչական ծեծ տալ: Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 34 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» 30 միավորով մնում է 2-րդ տեղում: [b]Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր [/b] «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 1:3 Գարի Կեհիլ, 45 (ինքնագոլ) – Դիեգո Կոստա, 60, Վիլիան, 70, Էդեն Ազար, 90
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր