Հայտնի դարձավ 2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի ևս մեկ մասնակցի անուն: Որքան էլ որ զարմանալի է` «մահվան» խմբի հաղթող ճանաչվեց Կոստա-Ռիկայի հավաքականը, որը ի սկզբանե համարվում էր D խմբի բացահայտ հետնապահը: ԱԱ-2014-ի ամենամեծ անակընկալներից երկուսի հեղինակը դարձավ չափանիշներով համեստ լատինամերիկյան թիմը, որը նախ 3:1 հաշվով հաղթեց Ուրուգվային, իսկ այնուհետև 1:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի ընտրանուն: Այդպիսով Կոստա-Ռիկան երկու խաղից հետո վաստակեց 6 միավոր և անկախ վերջին տուրի խաղի արդյունքից դուրս եկավ հաջորդ փուլ: Հավելենք, որ D խմբում ընդգրկված է նաև Անգլիայի ընտրանին, որը Կոստա-Ռիկայի հավաքականի հաղթանակից հետո զրկվեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններից:
[b]Կոստա-Ռիկա – Իտալիա`1:0[/b]
Գոլ` Ռուիզ 44’