International Champions Cup. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Գվարդիոլայի թիմին, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացավ հանրահայտ մանչեսթերյան դերբին՝ «Յունայթեդի» ու «Սիթիի» միջև, International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում:
«Մանչեսթեր Յունայթեդը» այս խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և վստահ հաղթանակ տարավ՝ 2:0:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստը փոխարինվեց հանդիպման 62-րդ րոպեին:
Նշենք, որ այս ամերիկյան շրջագայության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդին» մնացել է հանդիպել իսպանական երկու գրանդ ակումբների՝ «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ:
[b]International Champions Cup, ընկերական հանդիպում
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»՝ 0:2
Լուկակու՝ 37, Ռեշֆորդ, 39