211652_close_icon
views-count10905 դիտում article-date 18:32 03-12-2016

«Ժպտա և ջերմացրու աշխարհը» խորագրով կրկեսային ծրագիր Նոր Նորք վարչական շրջանի տարածքում՝ նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի դահլիճում կազմակերպվել էր կրկեսային ժամանցային ծրագիր՝ «Ժպտա և ջերմացրու աշխարհը» խորագրով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը մասնակցել է Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գործող դպրոցների ներառական կրթություն ստացող շուրջ 300 երեխա: Կրկեսային ժամանցային ծրագիրը կազմակերպվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ, Նոր Նորքի բնակիչ, կրկեսային ոլորտում ճանաչված ակրոբատ Լիպարիտ Գրիգորյանի նախաձեռնությամբ: Այս գեղեցիկ գաղափարի շուրջ համախմբված ուրախ ծաղրածուների, ակրոբատների, խաղավարների, ձեռնածուների, մուլտհերոսների ուշագրավ կատարումները, լուսային ու ժամանակակից շոու ծրագիրը ժպիտների կատարյալ հրավառություն է ստեղծել Նոր Նորք վարչական շրջանում՝ հաճելի պահեր և դրական հույզեր պարգևելով հանդիսատեսին: Միջոցառման ավարտին «Սովրանո» ընկերության կողմից մասնակից երեխաներին բաժանվել են նվերներ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 632+
632+

Նմանատիպ նյութեր