Դեկտեմբերի 3-ին կկայանա հաշմանդամների միջազգային օրվան նվիրված շոու-համերգ
«ԷԽՈ» աջակցման կենտրոնի կողմից դեկտեմբերի 3-ին` ժամը 12:00-ին Ավան, Իսահակյան թաղամաս, 10 շենք հասցեում գտնվող «ԱԼԱԴԴԻՆ» մանկական ժամանցի կենտրոնում կկայանա հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված շոու-համերգ:
Համերգին մասնակցելու են բազմաթիվ հայ աստղեր, տեղի է ունենալու հյուրասիրություն, հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին նվերների հանձնման արարողություն: