4150 դիտում
18:57 01-12-2016
Պետք է կառուցենք մեր բանակը. ռուսական ռազմակայանը դուրս կբերվի Ղրղզստանից. Ալմազբեկ Աթամբաև
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ ռուսական ռազմակայանը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հետո դուրս կբերվի երկրից: Այդ մասին նա ասել է Բիշքեկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է [url=https://lenta.ru/news/2016/12/01/atambaev/]lenta.ru[/url]-ն:
«Մենք Ռուսաստանի հետ միշտ կմնանք ռազմավարական գործընկերներ, բայց Ղրղզստանը պետք է հենվի և հույսը դնի միայն իր զինված ուժերի վրա, այլ ոչ Ռուսաստանի, Ամերիկայի կամ այլ երկրի ռազմակայանների: Մենք պետք է կառուցենք մեր բանակը»,- հայտարարել է Աթամբաևը:
Ղրղզստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին համաձայնագիրը ստորագրել է երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը՝ 2009 թվականին: Փաստաթղթի գործողության նախնական ժամկետն ավարտվում է 2016 թվականին: Պայմանագրի համաձայն՝ այս տարի այն կարող էր երկարացվել 49 տարով, այնուհետև ժամկետը կարող էր երկարացվել յուրաքանչյուր 25 տարին մեկ:
«Մենք թողեցինք միայն 15 տարի… Դա ազդում էր իմ նյարդերի վրա, բայց այդ հարցի վերաբերյալ հասա Վլադիմիր Պուտինի ըմբռնմանը»,- նշել է Աթամբաևը:
Ռուսական «Կանտ» ավիառազմակայանը տեղակայված է Բիշքեկի արվարձանում։ Այն հանդիսանում է արագ արձագանքման հավաքական ուժերի ավիացիոն բաղադրիչը և մասնակցում է ՀԱՊԿ երկրների օդային տարածքի անվտանգության ապահովմանը: Սպառազինության մեջ կան «Սու 25» գրոհային ինքնաթիռներ և «Մի 8» ուղղաթիռներ:
Նմանատիպ նյութեր
8471 դիտում
00:07 04-07-2020
Աշխարհաքաղաքական տհասության հետևանք. ՀՀ ՊՆ–ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին. «Sputnik Արմենիա»
3642 դիտում
15:11 16-01-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին
Այս բաժնից
655 դիտում
14:29 26-11-2024
Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով
760 դիտում
12:29 26-11-2024
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը