1420 դիտում
11:12 07-05-2024
Պահպանողական կուսակցությունը ՀՀ իշխանություններից կրկին պահանջում է օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը,
Նկատի ունենալով, որ վերջին օրերին Հայաստանի հակառակորդները կրկին բարձրացնում են ՀՀ Սյունիքի մարզիտարած քում ռուս-թուրք-ադրբեջանական վերահսկողությամբ ճանապարհի տրամադրման թեման,
Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում ռուսական զորքերի ներկայությունը ուժի սպառնալիք է և իրական գործիք հայ-ադրբեջանական սահմանազատումը ռուս-ադրբեջանական շահերին ծառայեցնելու, ՀՀ-ի դեմ կանխատեսվող ռուս-ադրբեջանական ագրեսիան սպասարկելու համար,
Պահպանողական կուսակցությունը ՀՀ իշխանություններից կրկին պահանջում է օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը։
Համոզված ենք, որ ռուսական զորքերը դուրս հրավիրելու արդյունքում իրապես կչեզոքացվի Սյունիքի ուղղությամբ ռուս-ադրբեջանական կանխատեսվող ներխուժման վտանգը, հնարավոր կլինի իրականացնել հայ-ադրբեջանական հավասարակշված, հիմնավորված, քարտեզագրված, արդարացի և ամբողջական սահմանազատում, որը հասարակության համար ընկալելի կլինի, չի խախտի ներքին խաղաղությունը, չի հանգեցնի զանգվածային ընդվզումների, անցանկալի բախումների։
Պահպանողական կուսակցությունն ամբողջական սահմանազատում իրականացնելու, ռուս-ադրբեջանական կանխատեսվող ագրեսիան կանխելու, ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան իրավունքները վերականգնելու նպատակ հետապնդող և հատվածական սահմանազատման դեմ արդարացի ընդվզող
քաղաքացիներին և նախաձեռնություններին կոչ է անում իրենց պահանջների մեջ ներառել ռուսական
ռազմակայանի և բոլոր ռուսական զորքերի անհապաղ դուրս հրավիրման հարցը։

Նմանատիպ նյութեր
874 դիտում
13:26 07-08-2023
Պահպանողական կուսակցությունը իշխանություններից պահանջում է բանակցություններում ներառել Արծվաշենի հարցը
1243 դիտում
22:36 09-09-2023
Պահպանողական կուսակցությունը հորդորում է ՀՀ կառավարությանը օր առաջ Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից
Այս բաժնից
835 դիտում
11:12 02-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1156 դիտում
11:00 02-01-2025
Վթարային ջրանջատում Տավուշի մարզում
1150 դիտում
10:21 02-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ