211652_close_icon

ՀՀ-ն պարտավոր է օր առաջ նախաձեռնել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց, դուրս հրավիրել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանը, ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից. Պահպանողական կուսակցություն

views-count1255 դիտում article-date 16:55 15-01-2025
Պահպանողական կուսակցությունն առանձնակի ոգևորությամբ է ընդունում իր ծրագրային դրույթներից բխող և ՀՀ
կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքական հետևյալ երկու քայլերը.

1. «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալը,
2. ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության կնքումը։

Համոզված ենք, որ և՛ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի արագությունը, և՛ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական
գործընկերության արդյունավետությունը մեծացնելու համար ՀՀ-ն պարտավոր է՝ օր առաջ նախաձեռնել ՆԱՏՕ-ին
անդամակցելու գործընթաց, դուրս հրավիրել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանը, ՀՀ-ն դուրս բերել
ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից, իրականացնել լյուստրացիա և ՀՀ իշխանության օղակները մաքրել
հակաքաղաքակրթական շահեր սպասարկողներից։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Նմանատիպ նյութեր