211652_close_icon

Գարեթ Բեյլը հաջողությամբ վիրահատվել է

views-count2813 դիտում article-date 20:53 30-11-2016
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հաջողությամբ վիրահատվել է: Ֆուտբոլիստը վնասել էր աջ սրունքի կապանները: Ուելսցի ֆուտբոլիստը վիրահատվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում` մադրիդկան ակումբի գլխավոր բժշկի հսկության ներքո: Լիարժեք ապաքինման համար Բեյլը բաց կթողնի առնվազն 2 ամիս: Իսպանիայի առաջնության 11 խաղում նա դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր