Գարեթ Բեյլը Ուելսի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը իր կարիերայի ընթացքում 4-րդ անգամ Ուելսի լավագույն խաղացող է ճանաչվել: Հատկանշական է, որ բոլոր այդ մրցանակները մադրիդյան ակումբի ֆուտբոլիստը ստացել է վերջին 5 տարվա ընթացքում:
Բեյլը ուելսական ֆուտբոլի պատմության ընթացքում առաջին խաղացողն է, ով նման պատվի է արժանանում չորրորդ անգամ: