Գարեթ Բեյլը Ռոնալդուի պատճառով դիմել է հոգեբանի
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը օգտվել է հոգեբանի ծառայություններից, որպեսզի ձերբազատվի այն ճնշվածությունից, որ զգում էր մադրիդյան ակումբում:
Ուելսցուն ճնշում էր այն հանգամանքը, որ թիմում բոլորը կենտրոնացած են պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու անձի շուրջ, այդ իսկ պատճառով է դիմել հոգեբանին:
Հոգեբանի հետ աշխատանքի արդյունքում Բեյլը վստահություն է ձեռք բերել և մրցաշրջանի մեկնարկային չորս հանդիպումներում՝ հավաքականի և «Ռեալի» կազմում, երեք գոլ է խփել՝ հանդիպումներին մասնակցելով առանց փոխարինման: