211652_close_icon
views-count7182 դիտում article-date 15:53 30-11-2016

Սլավեն Բիլիչ. Մոուրինյոյին հեռացրին, քանի որ հիանալի հարված կատարեց շշին

«Վեսթե Հեմի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` իր թիմի հետ խաղի (1:1) ժամանակ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/29/102608/]հեռացնելու[/url] մասին: «Անկեղծ ասած, դա հիանալի հարված էր: Նա պետք է ավելի վատ հարվածեր, մինչև հարվածը շատ հաջող ստացվեց: Ինչ որ տեղ ցավակցում եմ Մոուրինյոյին: Մրցավարը շատ լավ որոշում կայացրեց, որ հեռացրեց նրան, սակայն մարզչի դիրքից չէր երևում, որ Պոգբան սիմուլյացիայի է դիմում: Ես շատ անգամ եմ նման շշեր տեսել իմ առջև, և բազմիցս միայն ամենավերջին պահին եմ ինձ զսպել, որ չհարվածեմ դրան: Մի երկու անգամ ինձ էլ են հեռացրել տրիբունա: Երբ ես մարզում էի «Բեշիքթաշը», «Արսենալի» հետ խաղում չափից դուրս շատ էի ժեստիկուլյացիայի դիմում: Ու քանի որ մրցավարը սերբ էր, նա հասկացավ ինձ ու հեռացրեց», ասել է Բիլիչը:

Նմանատիպ նյութեր