211652_close_icon
views-count14343 դիտում article-date 21:36 29-11-2016

1990 թվականին Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքից գողացան ցուցանմուշ տանկը․ հետաքրքիր փաստեր

Մայր Հայաստան հուշահամալիրը կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1951 թվականին հեղինակներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1962 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը։ Հուշահամալիրը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 52 մետր է։ Հաղթանակի մոնումենտի ճարտարապետական և քանդակագործական մասերը համարժեք են և ընդհանուր մտահղացման սահմաններում ունեն ինքնուրույն նշանակություն, բովանդակություն ու իմաստավորում։ Պատերի զուսպ պլաստիկ մշակումը, քանդակազարդ շքամուտքի 19 չկրկնվող վարդյակների նուրբ նկարվածքը հարազատ են ազգային արվարձանի լավագույն նմուշներին։ Մոնումենտը կառուցված է սև տուֆով։ 1970 թվականին բացվել է Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին. թանգարանը։ 1995 թվականին այն վերանվանվել է Մայր Հայաստան զինվորական թանգարանի և անցել ՀՀ ՊՆ ենթակայության ներքո։ Թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա՝ Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին և Արցախյան ազատագրական պատերազմ։ Զբոսայգու ցուցանմուշների մեջ ներառված է Տ-34 տանկ, որը երկրորդ համաշխարհային պատերազմին եղել է Սովետական բանակի տանկերից մեկը, իսկ 1974 թվականի հոկտեմբերի 30-ին բերվել է Թբիլիսիից։ 1990 թվականին տանկը գողացել են ֆիդայական շարժման մասնակիցները՝ տանկը գործարկելու հույսով։ Մեկ ամիս անց տանկը հայտնաբերվել է Էջմիածնի շրջակայքում։

Նմանատիպ նյութեր