211652_close_icon

Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք․ Արթուր Սաքունց

views-count4012 դիտում article-date 17:03 25-10-2025
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածն այլևս չի գործու՞մ.
Հոդված 8. Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք

1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

"Դոսյեները", երբ առանց դատարանի հիմնավոր որոշման, մարդու անձնական կյանքին միջամտություն է կատարվում կամ պետության կողմից կամ որևէ այլ անձի կողմից, ու մնում է անպատիժ, բնորոշ է միմիայն տոտալիտար կառավարման պետությանը: 

Նման միջամտության զոհ դարձած ամեն մեկը կարող է և պետք է պահանջի պատասխանատվության ենթարկել նման միջամտություն կատարողներին և նաև պատասխանատվության չենթարկողներին էլ:

Նմանատիպ նյութեր