Հետաքրքիր փաստեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին
Ամեն տարի ապրիլի 24-ին հաջորդող օրերին հարյուր հազարավոր ծաղիկներ, որ բերվում էին Հուշահամալիր, տեղափոխվում էին աղբարկղներ և այրվում։
Սկսած 2010 թվականից այդ ծաղիկները հավաքում են և թերթիկները անջատում ցողունից։
Ցողուններից պատրաստում են պարարտանյութ՝ Հուշահամալիրի տարածքում հողի համար, իսկ թերթիկներից պատրաստում են վերամշակված թուղթ, որը այնուհետև օգտագործվում է Ցեղասպանության թանգարանում։
Այս արարողությունը իր մեջ է միավորում երկու գաղափար՝ ծաղիկների վերածումը լուռ վկաների և շրջակա միջավայրի պահպանման գաղափարը։
Ավանդաբար, արարողությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
2015 թվականին արարողությունը ընդգրկում էր երկու օր՝ ապրիլի 27-ը և ապրիլի 28-ը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ մեծ քանակությամբ ծաղիկների պատճառով։