Հաքերները կոտրել են Ճապոնիայի ՊՆ համակարգչային համակարգերը
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն ու Ինքնապաշտպանության ուժերը այս տարվա սեպտեմբերին հայտնաբերել էին, որ իրենց ողջ հեռահաղորդակցային ցանցը կիբերհարձակումների թիրախի է վերածվել։
Ինչպես հաղորդում է Kiodo գործակալությունը, պարզվել է, որ հաքերներին հաջողվել է մուտք գործել ցամաքային զորքերի համակարգչային հակամարգ։
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ հարձակման հետևանքով որոշ տեղեկություններ են գողացվել; Կան նաև կասկածներ, որ հարձակման հետևում որևէ պետություն է կանգնած։
Դեռևս հայտնի չէ, թե որքան վնաս է հասցվել։ Մասնագետները կասկածում են, որ ցանցին ապօրինի հասանելիություն է հաջողվել ստանալ ազգային պաշտպանության ակադեմիայում և նախարարության բժշկական քոլեջում տեղադրված համակարգիչների միջոցով: