Սիրիացի հաքերները կոտրել են CNN-ի սոցկայքերի էջերը
Սիրիացի ցանցահենները կոտրել են ամերիկյան CNN հեռուստաալիքի Facebook-ի և Twitter-ի էջերը:
CNN-ի Twitter-ի էջում հայտնվել է հետևյալ հաղորդագրությունը. «Սիրիական էլեկտրոնային բանակն եղել է այստեղ: Դադարեցրեք ստել: Ձեր բոլոր հաղորդագրությունները կեղծ են»:
«Սիրիական էլեկտրոնային բանակ»-ի հաքերները սատարում են գործող նախագահ Բաշար Ասադին:
Նշենք, որ ավելի վաղ նրանք կոտրել էին The New York Times-ի, AFP-ի և այլ ԶԼՄ-ների էջերը: