Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական կայքերը և տեղադրել զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը
Հայկական Կիբեր բանակի հաքերները կոտրել են ադրբեջանական մոտ 30 կայքեր և [url=http://www.peeep.us/d487a2de]կայքերում [/url] տեղադրել են հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանցիների դիվերսիոն գործողություների ժամանակ զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարն ու հայրենասիրական երգեր, այդ թվում Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմ» երգը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։