211652_close_icon
views-count24897 դիտում article-date 22:58 30-03-2016

Վանդալիզմ` «Հաղթանակ» զբոսայգում. կոտրել են խաղային համակարգերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 30-ին, «Հաղթանակ» զբոսայգում ֆոտոխցիկը ֆիքսել է այն, ինչը ամոթալի է մեր hայ ազգի համար: Ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների շրջանում մեծ հետաքրքրություն ներկայացնող խաղային համակարգերը կոտրած են: Մի՞թե այս մարդիկ ուրիշ անելիք չեն ունեցել, որ ջարդ ու փշուր են արել դրանք: Մի բան հասկանալի է, որ սարքավորումից նրանց ոչինչ պետք չի եղել, քանի որ բոլոր մասերը մոտակայքում թափված էին. այդ դեպքում ո՞րն է այս արարքի պատճառը: Թերևս համոզված ենք, որ վերջին հարցի պատասխանը հետաքրքրեց բոլորիդ: Դե՛ ինչ, այս անբացատրելի արարքի մեկնաբանություններն ու գնահատականները թողնում ենք ձեր խղճին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր