211652_close_icon
views-count89798 դիտում article-date 18:59 27-11-2016

Հայաստանի ընդդիմադիր գյուղապետի պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Եռաբլուր Զինվորական Պանթեոնում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանում տեղի ունեցավ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար՝ Գարիկ Սարգսյանի հարսանեկան արարողությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Սարգսյանն ու նրա ընտրյալը՝ Մարգարիտա Ղազարյանը, հարսանեկան արարողությունը սկսելուց առաջ եկեղեցու կողմից պսակադրվեցին, որը տեղի ունեցավ Եռաբլուր Զինվորական Պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։ Որից հետո Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ՝ նույն կառույցի Արարատի մարզի ղեկավար փեսան, այցելեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Հայաստանի ամենաերիտասարդ ընդդիմադիր գյուղապետին, ցանկանալով, որ մնա նույն սկզբունքներին քաղաքական դաշտում, իսկ ընտանեկան կյանքում թող միշտ լինի միասնություն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր