6800 դիտում
15:12 06-07-2017
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության թվով 170 նորագիրների երդման արարողությունը
Երեկ՝ հուլիսի 5-ին, երեկոյան ժամը 19:30-ին, <<Եռաբլուր>> զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության թվով 170 նորագիրների երդման արարողությունը, որին մասնակցում էին ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամներ ընկ. Սեդրակ Աճեմյանը և ընկ. Վազգեն Կալթակճյանը: Կուսակցության կարգի համաձայն ՝նորագիրները երդվեցին կյանքի գնով հավատարիմ լինել Հայրենիքին, Ժողովրդին և Հնչակյան կուսակցությանը: ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ ընկ. Նարեկ Գալստյանը, դիմելով նորագիրներին, նախ ողջունեց նրանց մուտքը ՍԴՀԿ-ի շարքերը, ապա նկատեց, որ իբրև Համահայկական կուսակցություն, ՍԴՀԿ բացառիկ առաքելություն ունի թե՛ Հայաստանի և թե՛ բովանդակ Հայ ժողովրդի կյանքում:
<<Դուք մուտք եք գործում մի քաղաքական ընտանիք, որն արյան գնով 130 տարի ապացուցում է իր անմնացորդ նվիրումը Հայաստանին և Հայ ժողովրդին: Դուք մուտք եք գործում մի կուսակցություն, որ այսուհետ նույնպես պատրաստ է իր լավագույն զավակներին զոհել հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին քաղաքական դաշտին, ապա մենք պատասխանատու քաղաքական կազմակերպություն ենք, որ պատրաստ է օրնիբուն աշխատել՝ պաշտպանելու մեր երկրի քաղաքացիների կենսական շահերը>>:
Երդման արարողությունն ավարտեց ազգային-հեղափոխական երգերի երեկոյով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2896 դիտում
23:58 23-12-2024
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
865 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
706 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը