9557 դիտում
21:11 27-11-2016
Առաջին հրազենային զենքը ստեղծվել է 10-րդ դարում՝ Չինաստանում․ հետաքրքիր փաստեր
Առաջին հրազենային զենքը (բամբուկե «հրեղեն նիզակ»` ձեռքի հրացանի նախատիպը) ստեղծվել է 10-րդ դարում՝ Չինաստանում:
Համարվում է, որ Եվրոպայում հրազենը ծագել է 14-րդ դարում, երբ տեխնոլոգիաների զարգացումը թույլ տվեց օգտագործել վառոդի էներգիան։ Դրանով նշանավորեց ռազմական նոր դարաշրջանի սկիզբը` հրետանու, այդ թվում նաև առանձին հրետանու առանձին ճյուղի՝ ձեռքի հրետանու հայտնվելը։
Առաջին հրազենային զենքի նմուշները մի կողմից ամուր զմրսված, համեմատաբար կարճ երկաթյա կամ բրոնզե խողովակներ էին, որոնք երբեմն ավարտվում էին խզակոթով, փողերը առանց ձողերի ամրանում էին հրացանի խզակոթին, որոնք կոպիտ մշակված փայտե կոճղեր էին։
Զենքի լիցքավորումը իրականացվել է ամենապարզ ձևով, փողանցքում լցվել է վառոդի լիցքը, ապա դրվել է երկաթե կամ կապարե գնդակը։ Զենքը հրաձիգը սեղմում էր թևատակով կամ պահում էր ուսին, թեև երբեմն որպես հենարան ծառայել է նաև գետինը։ Մխացող պատրույգը մոտեցնում էին հրացանափողի վրա գտնվող փոքրիկ անցքին։
14-րդ դարի առաջին քառորդում ձեռքի զենքի կառուցվածքում կատարվեցին առաջին փոփոխությունները՝ փողերը ավելի երկար դարձան, խզակոթը՝ կեռ, փողի բերանը տեղադրված չէր նշանակետի ողղությամբ, այլ կողքից էր, իսկ հենց փողի վրա առաջացան նշանառության հարմարանքներ։
Այդպիսի զենքը Արևմտյան Եվրոպայում կոչվում էր կուլեվրինաներ։ Այդ նմուշների կրակելու արդյունավետությունը դեռևս բավականին ցածր էր, իսկ լիցքավորման պրոցեսը տևում էր մի քանի րոպե։ Թերություն էր նաև լիցքի բռնկումը՝ մխացող պատրույգը շեղում էր հրաձիգին։
Նմանատիպ նյութեր
6334 դիտում
21:05 23-10-2016
«Աբոնդանս» պանիրն արտադրվել էլ դեռևս 14-րդ դարում․ հետաքրքիր փաստեր
3819 դիտում
22:40 09-11-2016
Չինաստանում և Վիետնամում նշվում է Լուսնի տոնը․ հետաքրքիր փաստեր
Այս բաժնից
2803 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10531 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am