211652_close_icon
views-count3822 դիտում article-date 22:40 09-11-2016

Չինաստանում և Վիետնամում նշվում է Լուսնի տոնը․ հետաքրքիր փաստեր

Լուսնի տոնին վերաբերող կա մի շատ հետաքրքիր առասպել՝ Չան Ը-ի և Խոու Իի մասին։ Սա մի ազդեցիկ սիրո պատմություն է գեղեցիկ կնոջ և հերոսի միջև։ Համաձայն առասպելի, Խոու Ին հիանալի աղեղնավոր էր, իսկ Չան Ըն նրա կինը։ Վաղու՜ց, շատ վաղուց, երկնքում արևների թիվը տասն էր։ Արևները կրակի էին տվել Երկրի ամբողջ բուսական աշխարհը։ Մարդիկ՝ մեկը մյուսի ետևից, մահանում էին։ Մի օր, Խոու Ին, օգտագործելով իր նետն ու աղեղը, նետահարեց արևներից իննին՝ փրկելով բնակիչների կյանքը։ Արևմուտքի թագուհին, որպես պարգևատրում, Խոու Իին հանձնեց մեկ շիշ էլիքսիր, որը նրան կդարձներ անմահ։ Դժբախտաբար, այդ թուրմը նախատեսված էր մեկ անձի համար։ Բայց Խոու Ին չհուսահատվեց, քանզի նա ցանկություն չուներ խմել այդ էլիքսիրը։ Նրա երազանք էր հնարավորինս երկար ապրել Չան Ըի հետ։ Նա վստահեց թուրմը իր սիրեցյալին, ով խոստացավ թաքցնել այն՝ հենց իր համար։ Խոու Ին գնալով ավելի ու ավելի հայտնի էր դառնում՝ շնորհիվ իր հերոսության։ Մարդիկ ընդունում էին նրան որպես առաջնորդ։ Խոու Ին շատ աշակերտներ ուներ, բայց ոչ բոլորն էին օժտված բարոյական արժեքներով։ Փան Մենը, ցավոք սրտի, վերջինիս դասին էր պատկանում։ Նրա նպատակն էր տիրանալ թուրմին։ Մի օր, Խոուն Ին իր աշակերտների հետ գնաց որսորդության, բայց Փան Մենը, ձևանալով հիվանդ, մնաց տանը։ Վստահ լինելով, որ Խոուն Ին լքել է տունը, շտապեց նրա տուն և փորձեց ստիպողաբար Չան Ըից վերցնել էլիքսիրը։ Չանը հասկացավ, որ չի կարող դիմակայել նրան, այդ իսկ պատճառով ինքը խմեց էլիքսիրը։ Այդ թուրմը նրան բարձրացրեց շատ վեր՝ հասցնելով մինչև լուսին։ Նա դարձավ անմահ։ Խոուն՝ ստանալով վերջին նորությունները, շտապեց տուն, սեղանը տեղափոխեց լուսնի լույսի տակ,մի մեծ պատրաստություն տեսավ՝ հավատալով, որ Չանը կվերադառնա իր մոտ։ Այդ օրվանից ի վեր, մարդիկ երկրպագում են լուսնին՝ պատրաստելով ամենահամեղ ուտելիքները։

Նմանատիպ նյութեր