Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհգանին չի բացառել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին իրանական «Նոջե» ավիաբազայի տրամադրումը, հաղորդում է Tasnim-ը։
Ավիաբազան տեղակայված է Համադան նահանգում։
Նախարարն ընդգծել է, որ նման որոշում կարող է կայացվել միայն անհրաժեշտության դեպքում, որը կապված կլինի Սիրիայում իրադարձությունների զարգացման հետ։
Նշենք նաև, որ Իրանի իշխանությունները պատրաստվում են քննարկել նաև Ռուսաստանից Cy-30 ռազմական ինքնաթիռներ գնելու հարցը։