Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Բելառուսի տարածքում ավիաբազա հիմնելու մասին համաձայնագիր ստորագրել և կարգադրել է ՌԴ Պաշտպանության և ԱԳ նախարարություններին բանակցություններ սկսել Մինսկի հետ, հաղորդում է Ria Novosti-ն:
Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ Իրավական տեղեկատվական ինտերնետ-պորտալում:
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև Բելառուսի տարածքում ռուսական ավւաբազա հիմնելու մասին ՌԴ կառավարության առաջարկը»,-ասված է կարգադրության մեջ: