Թուրքիան ստեղծում է երեք նոր ավիաբազա Ադրբեջանի Գյանջա, Գաբալա և Լենքորան քաղաքներում
Թուրքիան շարունակում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում և պատրաստվում է բացել երեք ռազմաբազա Ադրբեջանում, որոնք կտեղակայվեն Գյանջա, Գաբալա և Լենքորան քաղաքներում։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Աղբյուրի տեղեկություներով՝ ավիաբազաներում կտեղակայվեն թուրքական ռազմական կործանիչներ և ԱԹՍ-ներ։
Այսպիսով Ադրբեջանը կդառնա 6-րդ երկիրը, որի տարածքում կստեղծվեն թուրքակական ռազմական բազաներ։ Նախկինում նմանատիպ բազաներ են ստեղծվել նաև Կատարում, Իրաքում, Սիրիայում, Սուդանում և Հյուսիսային Կիպրոսում։