1771 դիտում
10:18 25-11-2016
Փորձ է արվում պահպանել «կարուսելի» մեխանիզմը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընտրությունների կեղծման «կարուսել» անվանումը ստացած մեխանիզմը ընտրողների ուղղորդված քվեարկության, թերևս, ամենահանրահայտ ձևերից մեկն է: Մինչև տեղամաս գալը կեղծարարը ընտրողին տալիս է քվեարկված քվեաթերթիկը և պահանջում, որ տեղամասում ստացած «մաքուրը» նա հետը դուրս բերի և հանձնի իրեն:
Նոր ընտրական օրենսգրքով սահմանված ԱԺ ընտրությունների համակարգը «կարուսելի» կիրառությունը անհնար է դարձրել, քանի որ ընտրողներին տրվելու են մասնակից քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ՝ ամեն մեկի համար առանձին: ՀՀ ԸՕ 67-րդ հոդվածի 3-րդ կետը պահանջում է. «Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ»:
Այսինքն՝ եթե վերը նշված դրույթը կիրառվի, «կարուսելը» ուղղակի անհնար կլինի իրականացնել: Բայց քանի որ դա իշխանություններին ձեռնտու տարբերակ չէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընտրակարգի շուրջ վերջին քննարկումների ընթացքում փորձ է արվում ներկայացնեն թե իբր «ավելացած» քվեաթերթիկների հետ ընտրողն ազատ է վարվելու այնպես, ինչպես կցանկանա: Կարող է նույնիսկ իր հետ դուրս հանել տեղամասից: Այսինքն` փորձ է արվում ամեն կերպ «կարուսելի» մեխանիզմը պահպանել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4567 դիտում
16:06 25-07-2019
Ռուսական բանակի զինծառայողները «Ալագյազ» զորավարժարանում կիրառել են «տանկային կարուսելի» նոր մեթոդ
2167 դիտում
09:46 29-08-2019
Փակ նիստ՝ «Իմ քայլ»-ում. փորձ է արվում ճնշել խմբակցության ներսի այլախոհներին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը