4648 դիտում
16:06 25-07-2019
Ռուսական բանակի զինծառայողները «Ալագյազ» զորավարժարանում կիրառել են «տանկային կարուսելի» նոր մեթոդ
Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայի զինծառայողները «Ալագյազ» զորավարժարանում տանկային անձնակազմերի զինծառայողների զորավարժությունների շրջանակում «տանկային կարուսելի» նոր մեթոդ են կիրառել: Հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Տանկիստները գործողությունն իրականացրել են Т-72Б տեսակի տանկերով: Մեկ ամսվա ընթացքում տանկիստներն ուսուցանել են պայմանական հակառակորդի անընդհատ տեղաշարժվող զրահատեխնիկայի ուղղությամբ կրակ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել անձնակազմի օպերատիվ ռեակցիան և կարողությունը, գործել ոչ ստանդարտ իրավիճակներում:
Գործողության ժամանակ փարձարկվել է հակառակորդին ճնշելու համար հերթականությամբ չվերջացող կրակ վարելու մարտական հնարքը: Տանկերը հերթականությամբ կրակ են վարել՝ փոփոխելով իրենց դիրքերը, որպեսզի խնայեն վերալիցքավորման ժամանակը:
Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, ներգրավված է շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող համալիրներ:
Նմանատիպ նյութեր
2293 դիտում
16:20 02-08-2016
ՀՀ ԶՈՒ տանկային երկրորդ անձնակազմը մասնակցել է «Տանկային բիաթլոն» մրցույթի երկրորդ փուլին
1558 դիտում
12:06 24-09-2020
«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
745 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
871 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1066 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ