2170 դիտում
09:46 29-08-2019
Փակ նիստ՝ «Իմ քայլ»-ում. փորձ է արվում ճնշել խմբակցության ներսի այլախոհներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում` «ժուչոկներից» հեռու, տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: Ըստ էության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպումից և ԱԺ ամառային արձակուրդից հետո սա խմբակցության առաջին հավաքն էր, որին, սակայն, ոչ բոլոր պատգամավորներն էին մասնակցում: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ նիստում հիմնականում անդրադարձ է կատարվել նոր մեկնարկող նստաշրջանին և ամփոփվել են նաև վարչապետի գլխավորությամբ նիստում հնչած մեսիջները:
Մենք տեղեկացանք, որ հիմնականում խոսվել է նաև խմբակցությունում առկա բազմակարծության մասին, և որոշում կայացվել հետագայում առաջնորդվել և շարժվել մեծամասնության կարծիքով: Այլ կերպ ասած, եթե մեծամասնությունը որոշում է մի բան, դեմ արտահայտվող փոքրաթիվ պատգամավորները պետք է կողմ քվեարկեն: Այլ կերպ ասած, փորձ է արվում ճնշել խմբակցության ներսի այլախոհներին, և քննարկվել են նրանց դարձի բերելու տարբերակներ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1898 դիտում
09:43 25-06-2022
Նախկին ընդդիմադիրները թիրախավորում են այլախոհներին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1189 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը