Թուրքիայում քրդերի հետ կապ ունենալու համար աշխատանքից հեռացվել է ևս 10.500 պետական ծառայող
Թուրքիայում պետական հեղաշրջման հետաքննության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում աշխատանքից հեռացվել է պետական կառույցների ևս 10500 աշխատող։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, վերջիններիս իշխանությունները կասկածում են Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու և համագործակցելու մեջ։
Թուրքիայի Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Մեհմեթ Մեզինօղլուի խոսքով՝ այդ շրջանակներում երկրի արևելյան նահանգներում աշխատանքից հեռացվել է մի քանի հարյուր ուսուցիչ։
Մինչև այս պահը Թուրքիայում այդ մեղադրանքով աշխատանքից հեռացված պետական ծառայողների թիվը հասել է մոտ 125,000-ի։