Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ կասկածվող ևս 15,000 պետական ծառայող է հեռացվել աշխատանքից
Թուրքիայի իշխանությունները հրապարակել են ևս 15.000 պետական աշխատողի աշխատանքից հեռացնելու մասին որոշումը, հաղորդում է Reuters-ը։
Նրանց մեջ, ինչպես նշում է գործակալությունը, կան զինվորականներ, ոստիկաններ, ինչպես նաև պետական այլ ոլորտների աշխատակիցներ։
Հրամանի համաձայն՝ գործունեությունը կդադարեցնեն 550 պետական հաստատություններ, 18 բարեգործական կազմակերպություններ, ինչպես նաև 9 ԶԼՄ-ներ։
Այսպիսով, աշխատանքից հեռացվածների ընդհանուր թիվը գերազանցեց 110.000-ը։
Հիշեցնենք, որ ներկա պահին Թուրքիայում արտակարգ դրություն է գործում, որը հայտարարվել էր հուլիսի կեսերին, իսկ հոկտեմբերի 19-ին որոշում կայացվեց այն ևս 3 ամսով երկարաձգելու մասին։