3086 դիտում
09:53 24-11-2016
Երևանի տրանսպորտային նոր համակարգը 80-100 միլիոն դոլար կարժենա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորտային համակարգի արդիականացման նոր գաղափար է առաջ քաշում, որը թեև օգտակար, բայց միևնույն ժամանակ գերթանկարժեք է. միայն խորհուրդ հարցնելը 850 հազար ԱՄՆ դոլար արժի:
«Ժողովուրդ օրաթերթի» հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հայտնեց, որ քաղաքապետարանը նպատակադրվել է Երևանում ստեղծել միասնական տոմս՝ ավտոբուս, մետրո, էլեկտրատրանսպորտ և մեկ օպերատորի առկայություն. «Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած՝ գծատեր: Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, որ լինի մեկ օպերատոր, և այդ օպերատորի մեջ Երևան համայնքն ունենա իր բաժնեմասը»:
Այս գաղափարը իրագործելու համար Երևանի քաղաքապետարանին անհրաժեշտ է խորհրդատվություն, որն, ըստ փոխքաղաքապետի, իրականացնելու է բրիտանական «ՎԻ ԱՅ ՋԻ» կազմակերպությունը: Խորհրդի նախահաշվարկային արժեքը 850 հազար ԱՄՆ դոլար (408 մլն դրամ) է: Ու երբ այս գերթանկարժեք խորհուրդները ստանա քաղաքային իշխանությունը, 80-100 միլիոն դոլլար պետք կգա, որպեսզի խորհուրդը կյանքի կոչվի:
Ինչ խոսք, ծրագիրը ողջունելի է, արժանապատիվ երթևեկության անհրաժեշտություն վաղուց է զգացվում մեր քաղաքում: Բայց եթե միայն խորհրդատվության վրա 850 հազար դոլար է ծախսվում, դժվար թե մոտ ապագայում հնարավոր լինի իրապես երթևեկել «շախմատի ձի չդառնալով»: Գուցե արդիականացման գործընթացը քաղաքապետը սկսեր առավել խելամիտ խորհրդատվական արժեքներով իսկ այդ «գրանտով» մի քայլ արվեր դեպի արժանապատիվ երթևեկություն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
13:42 08-03-2023
Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին
2565 դիտում
16:29 13-04-2020
Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021թ․ տեղափոխման ծախսերը ՄՕԿ-ին կարժենա մի քանի հարյուր միլիոն դոլար
1847 դիտում
09:15 23-03-2016
Ուռճացված ընտրացուցակների խնդրի լուծումը հայտնի է և կարժենա 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը