1844 դիտում
09:15 23-03-2016
Ուռճացված ընտրացուցակների խնդրի լուծումը հայտնի է և կարժենա 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններն անընդհատ կրկնում են, թե իրենք չգիտեն՝ ինչպես լուծել ուռճացված ընտրացուցակների խնդիրը, որպեսզի քաղաքական ուժերը և Հայաստանի քաղաքացիները համոզված լինեն, որ ընտրությունների ժամանակ բացակա ընտրողների փոխարեն քվեներ չեն լցոնվել, և արդյունքները չեն աղավաղվել: Իրականում այդ խնդիրն ունի շատ պարզ լուծում, և «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մշակելիս այն դիտարկվել է: Նույնիսկ այդ համակարգի ներդրման արժեքն է հաշվարկվել, որը կազմել է շուրջ 2 մլն դոլար, սակայն հետագայում այդ մոտեցումը, չգիտես ինչու, մատնվել է մոռացության:
Նշված համակարգի էությունը կայանում է նրանում, որ ընտրողը քվեարկությանը մասնակցում է միայն նույնականացման քարտով, իսկ ընտրական ցուցակներում լինում են միայն նույնականացման քարտ ստացած ընտրողների անունները: Այս համակարգի ներդրման համար անհրաժեշտ է, որ բոլոր ընտրողներին տրվեն նույնականցման քարտեր: Ամենավերջին տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներից նույնականացման քարտ ստացել են 636 հազար 250 հոգի: Այսինքն՝ համակարգի ներդրման դեպքում անհրաժեշտ կլինի թողարկել մոտ 900 հազար նույնականացման քարտ:
Ի դեպ, նույնականացման քարտերով ընտրողների գրանցման դեպքում կրկնակի քվեարկողներին հնարավոր կլինի բացահայտել նաև նրանց լուսանկարներով: Ավելին՝ եթե ՀՀ իշխանություններն իսկապես ցանկանում են, որ Հայաստանի հանրությունը վստահի քվեարկության արդյունքներին, ապա նրանք կարող են վերը բերված համակարգը ներդնել և դրա իրագործումը վստահել ԵԱՀԿ մասնագետներին: Այդ դեպքում ուրիշի, այդ թվում՝ բացակաների փոխարեն քվեարկության վտանգները կվերանան: Բայց, կրկնում ենք, նման բան հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե ՀՀ իշխանություններն իսկապես ցանկանում են, որ հանրությունը ընտրությունների արդյունքներին վստահի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
955 դիտում
16:40 20-05-2024
Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին
1601 դիտում
15:55 10-03-2014
Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն կարժենա մոտ 1,8 մլն դոլար. Ակսյոնով
1302 դիտում
17:36 31-03-2015
A320 ինքնաթիռի վթարը ապահովագրական ընկերություններին կարժենա մոտ 300 մլն դոլար
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»