«Յուվենտուսի» հարձակվողը Չեմպիոնների լիգայի պատմական փաստի հեղինակ դարձավ
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը դարձավ 200 թվականին ծնված առաջին ֆուտբոլիստը, որը խաղացել է Չեմպիոնների լիգայի մրցաշարում: 16-ամյա խաղացողը «Սևիլյայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/23/101997/]խաղում[/url] (3:1) փոխարինման դուրս եկավ 84-րդ րոպեին:
«Նա շատ արագ է առաջադիմում: Ինչպես և բոլոր երիտասարդ տղաների դեպքում, նրա մոտ էլ են հիանալի խաղերին հաջորդում վատերը: Այժմ նա վերադառնում է և պատրաստ է ցուցադրել, թե ինչի է ընդունակ», խաղից հետո ասել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: