Սերխիո Ռամոսը պատմական ռեկորդի հեղինակ դարձավ. տեսանյութ
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Եվրոպայի Սուպերգավաթի համար խաղում գոլ խփելով «Սևիլյայի» դարպասը (3:2), մտավ ֆուտբոլի պատմության մեջ:
Իսպանացին դարձավ պատմության մեջ առաջին պաշտպանը, որին հաջողվել է գոլ խփել եվրագավաթների երեք եզրափակիչներում` Չեմպիոնների Լիգայում (2014, 2016) և Եվրոպայի Սուպերգավաթ-2016-ում:
Բացի Ռամոսից, «Ռեալի» միայն երկու խաղացող են աչքի ընկել եվրագավաթների երեք և ավելի եզրափակիչներում` Ռաուլը և Դի Ստեֆանոն:
Բացի այդ, 30-ամյա պաշտպանը աչքի է ընկել մադրիդցիների վերջին երեք եզրափակիչներում` Եվրոպայի Սուպերգավաթ-2016-ում, ՉԼ-2016-ում, 2014թ. աշխարհի ակումբային առաջնությունում: