211652_close_icon
views-count8155 դիտում article-date 20:52 06-11-2016

Անգլիա. «Լիվերպուլը» ջախջախիչ հաղթանակ տարավ և դարձավ առաջատար, Իբրահիմովիչը` պատմական գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 6:1 հաշվով հաղթեց «Սուոնսիի» և դարձավ միանձնյա առաջատար: Տուրի կենտրոնական խաղում` լոնդոնյան դերբիում, «Արսենալը» չկարողացավ հաղթել «Տոտենհեմին»` 1:1: «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Սուոնսիին»: Դուբլի հեղինակ դարձավ Զլաթան Իբրահիմովիչը: Ընդ որում, նրա առաջին գոլը դարձավ պատմական. դա Պրեմիեր-Լիգայի 25000-րդ գոլն էր: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս խաղում հայտավորված չէր: Իրականանում են մասնագետների կանխատեսնումները, որ այս առաջնությունը բացառիկ հետաքրքիր է լինելու: Ընդամենը մեկ տուրի արդյունքում էական փոփոխություններ տեղի ունեցան մրցաշարային աղյուսակում: Այժմ 26 միավորով «Լիվերպուլը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը, 25 միավոր ունի «Չելսին», 24-ական` «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»: «Մանչեսթեր Յունայթեդը» 18 միավորով «Էվերթոնի» հետ կիսում է 6-7-րդ հորիզոնականները: [b]Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր [/b]«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 1:1 Քևին Վիմեր, 42, ինքնագոլ - Հարի Քեյն, 51, 11մ «Լիվերպուլ» - «Ուոթֆորդ»՝ 6:1 Սադիո Մանե, 27, 60, Ֆիլիպե Կոուտինյո, 30, Էմրե Ջան, 43, Ռոբերտո Ֆիրմինո, 57, Ջորջինյո Վեյնալդում - Դարիլ Յանմատ, 75 «Սուոնսի»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 1:3 Պոգբա, 15, Իբրահիմովիչ, 22, 34 – Վան դեր Հորն, 70
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր