211652_close_icon
views-count1993 դիտում article-date 13:50 22-11-2016

Նոր Զելանդիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայում տեղի է ունեցել հերթական հզոր երկրաշարժը, որի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 6.3 մագնիտուդ, հաղորդում է Reuters գործակալությունը։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է Հյուսիսային կղզու ափերից 138 կմ հեռավորության վրա, հիպոկենտրենը գտնվել է 37 կմ խորության վրա։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Նոր Զելանդիայում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը կրկին ավերածություններ էր գործել։ Այդ ժամանակ հայտարարվել էր ցունամիի վտանգ, տարհանվել էին մարաքաղաք Վելլինգտոնի բնակիչները։ Երկրաշարժը ընդհանուր հաշվով վնասել էր 60 շինություն։

Նմանատիպ նյութեր