Աշոտյանի հաղորդումը կփակվի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» աղբյուրների տեղեկությամբ` նախատեսված է հունվարից փակել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի` Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եռանկյունի» հեղինակային հաղորդումը:
Պատճառն այն է, որ հունվարից երկիրը թևակոխում է նախընտրական փուլ, իսկ նման դեպքում ԶԼՄ–ները, հատկապես` հեռուստաընկերությունները, ներքին ու արտաքին մոնիթորինգի են ենթարկվում:
Չնայած հաղորդումը հեղինակային է, ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ-ն չի ցանկանում, որ իր փոխնախագահի վարած հաղորդումը ազդի եթերային ցուցանիշների մոնիթորինգային արդյունքի վրա, և որոշվել է ժամանակավորապես փակել այն:
Աշոտյանը եթեր կվերադառնա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]