1975 դիտում
09:22 25-01-2014
Մարտի 1-ից «Նաիրիտ»–ը կփակվի. «168 ժամ»
«168 ժամ»-ը գրում է. ««Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության «սև օրերը» շուտով կավարտվեն։ «168 ժամ»-ի տեղեկություններով՝ մարտի 1-ից գործարանը փակվելու է։ «Նաիրիտի» անհաջողությունների շարանը, վերջին շրջանում դրանց ակտիվացումը հենց այդ մասին են վկայում։ Այս օրերին գործարանի ղեկավարությունը բավականին անհանգիստ ու լարված վիճակում է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ` անցած շաբաթ գործարանի գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանը հանդիպել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ։ Վերջինս հայտարարել է, թե՝ «աշխատավարձ չուզեք, այլևս չեմ տալու»։ Մինչ այս «Նաիրիտի» աշխատավարձը վճարվում էր «Երևան ՀԷԿ» և «Որոտան ՀԷԿ» պետական ընկերություններից վերցված փոխառություններով՝ չնայած դա հակասում է օրենքին, բայց այդ հակասությունը հարթում էր Արմեն Մովսիսյանի հրահանգը։ Այժմ Մովսիսյանը «ձեռքերը լվանում» է աշխատավարձային հոգսերից ու, կարծես թե, «Նաիրիտից» ընդհանրապես։ Առաջիկայում գուցե կրկին Հախինյան-Մովսիսյան հանդիպումներ լինեն, բայց օրակարգը, թերևս, այլ է լինելու»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2243 դիտում
09:39 21-01-2014
Իրանական ընկերությունը դիմել է դատարան «Նաիրիտ»–ը սնանկ ճանաչելու պահանջով. 168 ժամ
1756 դիտում
09:15 06-02-2014
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների լարվածությունը հետզհետե մեծանում է. «168 ժամ»
1360 դիտում
08:35 25-02-2014
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Աժ-ի մոտ․ 168 ժամ
Այս բաժնից
826 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
826 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
808 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան