Իսպանիայում կփակվի Google News ծառայությունը
Google ընկերությունը փակում է Իսպանիայում իր Google News ծառայությունը՝ երկրում ընդունված օրենքի պատճառով:
Ըստ այդ օրենքի ՝ Google-ը պարտավոր է վճարել այն իսպանական լրատվամիջոցներին, ում նորությունները հրապարակվում են Google News-ում:
Այս մասին հայտնել է Google News-ի տնօրեն Ռիչարդ Գինգրասը հավելելով, որ այսպես թե այնպես, ծառայությունը ոչ մի հասույթ չի ստանում, կայքը ոչ մի գովազդ չունի, և որ իսպանական իշխանությունների նոր մոտեցումն անընդունելի է:
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2015թ-ի հունվարից: