Դոնալդ Թրամփը ամռանը հանդիպում կունենա Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը 2017թ.-ի ամռանը հանդիպում կունենա Եղիսաբեթ II-ի հետ: Այս մասին հայտնում է Sunday Times-ը:
Աղբյուրի պնդմամբ՝ հանրապետականի հանդիպումը նախատեսվում է «հունիսին կամ հուլիսին»:
Կայանալիք հանդպումը, ըստ լրատվականի տվյաների, կամրապնդի Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև կապերը:
Սպասվում է, որ պաշտոնական հրավերը կուղարկվի ապագա նախագահ Թրամփին՝ երդման արարողությունից հետո, որը կկայանա 2017թ.-ի հունվարին: