4149 դիտում
19:20 26-06-2017
Անգլիական թագավորական ընտանիքում ոչ ոք չի երազում զբաղեցնել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի տեղը. Արքայազն Հարի
Արքայազն Հարին՝ բրիտանական ուղղակի ժառանգորդ արքայազն Չարլզի կրտսեր որդին, սենսացիոն հարցազրույց է տվել ամերիկյան Newsweek ամսագրին:
Դրանում նա մասնավորապես պատմել է, որ անգլիական թագավորական ընտանիքում ոչ ոք չի երազում զբաղեցնել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի տեղը: Նա այժմ 92 տարեկան է, գահը ժառանգել է 65 տարի առաջ:
«Սակայն մենք մեր պարտավորությունները կկատարենք, եթե հարկ լինի, հավելել է արքայազնՀարին, որը թագաժառանգների շարքում թվով հինգերորդն է:
Արքայազն Հարին պատասխանել է իր մոր՝ լեդի Դիանայի հետ հարաբերությունների մասին հարցերին: Նրա խոսքով՝ մայրը շատ բան է արել, որպեսզի իրեն ու եղբորը ծանոթացնի շարքային մարդկանց կյանքին:
«Եթե անգամ միապետ դառնամ, – ասել է արքայազնը, ես շարունակելու եմ ինքս գնումներ կատարել սուպերմարկետում»:
Նա կիսվել է նաև մանկության տրավմատիկ հիշողություններով: Դա այն օրն էր, երբ նա հարազատների հետ միասին ստիպված է եղել Լոնդոնի փողոցներով քայլել մոր դագաղի ետևից, որը մահացել է Փարիզում 1997թ-ին 36 տարեկան հասակում:
[url=https://jam-news.net/?p=46164&lang=hy]JAMnews[/url]
Նմանատիպ նյութեր
4057 դիտում
18:10 04-05-2017
Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինն աշնանը կդադարի կատարել արքայական պարտականությունները
780 դիտում
19:57 09-09-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
1492 դիտում
17:49 02-02-2025
Փետրվարի 3-ին կմեկնարկի Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը
1453 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1279 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա