Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինն աշնանը կդադարի կատարել արքայական պարտականությունները
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ Ֆիլիպը, աշնանը կդադարեցնի իր պարտականությունները:Այս մասին հայտնում է BBC-ն:
Արքայազն Ֆիլիպը որոշումն ինքն է կայացրել, իսկ թագուհին համաձայնել է:
«Նորին թագավորական մեծություն Էդինբուրգի դուքսը որոշել է, որ այս տարվա աշնանը կդադարի կատարել հանրային պարտականությունները: Այս որոշումը նա կայացրել է թագուհու լիակատար աջակցությամբ:
Արքայազնը կմասնակցի մինչև օգոստոս նախատեսված միջոցառումներին և՛ առանձին, և՛ կուղեկցի թագուհուն»,- ասվում է Բուքինգեմյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ:
Հունիսին Ֆիլիպը դառնում է 96 տարեկան: