Թրամփը համալսարանի հետ կապված դատական գործը փակելու համար 25 մլն դոլար կվճարի
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնվել է 25 մլն դոլար վճարել, որպեսզի հարթի դատական վեճերը՝ կապված Թրամփի անվան համալսարանի հետ։ Այդ մասին հայտարարել է Նյոյ Յորքի գլխավոր դատախազը, փոխանցում է BBC-ն։
Ավելի վաղ համալսարանի 3 ուսանողներ Կալիֆորնիայում և Նյու Յորքում դատական հայցեր էին ներկայացրել Թրամփի դեմ՝ մեղադրելով վերջինիս մեքենայությունների մեջ; Ուսանողների խոսքով՝ նրանք «Անշարժ գույքի ոլորտի գաղտնիքները» դասերի համար վճարել էին 35 հազարական դոլար։
Վերջիններիս մեկի ներկայացրած դատական հայցով նիստը պետք է կայանար նոյեմբերի 28-ին, Սան Դիեգոյում, չնայած նրան, որ Թրամփի փաստաբանները ջանք չէին խնայել կարգավորելու հարցը։
«Թրամփի համալսարանի զոհերը այս օրվան տարիներ են սպասել, և ես ուրախ եմ, որ նրանց համբերությունը և հաստատակամությունը կգնահատվի 25 մլն դոլարի վճարմամբ»,-ասել է դատախազ Էրիկ Շնայդերմանը։