2054 դիտում
10:32 16-12-2014
Իսրայելը 100 մլն դոլար կվճարի Իրանին
Շվեյցարիայի Արբիտրաժային դատարանի վճռով Իսրայելը Իրանին ֆինանսական փոխհատուցում կվճարի: Վնասը իրանական կողմին հասցվել է Էյլաթ-Աշքելոն նավթամուղի իրանական հատվածի շինարարության հետ կապված:
242 կմ-անոց նավթամուղի շինարարության մասին որոշումը, որով նախատեսվում էր իրանական նավթը հասցնել Միջերկրական ծովի մոտ գտնվող իսրայելական Աշքելոն, կայացվել է 1968 թվականին, սակայն 1979 թ-ին Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո Իսրայելը Իրանին պատկանող ակցիաների 50%-ը միակողմ անվավեր ճանաչեց: Իսկ այդ ընթացքում նավթամուղով արդեն 800 հազար տոննա նավթ էր փոխադրվել, որն այդ ժամանակ կազմում էր 120 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներկայիս փոխարժեքով՝ 400 մլն ԱՄՆ դոլար:
Դատական քաշքշուկները տևել են շուրջ 20 տարի: Տարբեր դատարանների դատավորներ տարբեր որոշումներ են կայացրել մեկ՝ իրանական կողմի, մեկ՝ իսրայելական կողմի օգտին: Այժմ Իսրայելը իրանին կվճարի 100 մլն դոլար և ևս 250 հազար դոլար՝ դատական գործընթացների ձգձգման պատճառով:
Նմանատիպ նյութեր
4564 դիտում
15:12 28-12-2015
Royal Shell նավթային հսկան 3 մլրդ դոլար կվճարի Իրանին
2526 դիտում
11:32 22-04-2016
Uber ընկերությունը 100 մլն դոլար կվճարի տաքսիստներին
894 դիտում
23:32 27-02-2015
Ուկրաինան «Գազպրոմին» 15 մլն դոլար կվճարի
Այս բաժնից
1183 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1222 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1237 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև