211652_close_icon
views-count755 դիտում article-date 14:24 21-05-2015

Շվեյցարական ընկերությունը 211 մլն դոլար կվճարի Մեքսիկական ծոց թափված նավթի համար

Ինչպես տեղեկացնում է «rg.ru»-ն, ըստ մայիսի 20-ին ձեռք բերված համաձայնության, շվեյցարական «Transocean» ընկերությունը 211 մլն դոլար կվճարի 2010 թ. Մեքսիկական ծոց թափված նավթի համար: Այդ մասին հաստատել են աղետի հետևանքով տուժածների փաստաբանները: 2010 թ. «Transocean»-ին պատկանող «Deepwater Horizon» հարթակում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 11 մարդ: Նավթի արտահոսքը հնարավոր էր եղել կանխել միայն 87 օր անց, երբ ծոցի ջրերն էր լցվել, իշխանությունների տվյալներով, 4.9 մլն բարել նավթ: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն բնապահպանական աղետն էր:

Նմանատիպ նյութեր