211652_close_icon
views-count4573 դիտում article-date 21:37 18-11-2016

Լուիս Էնրիկե. Ես կգերադասեի, որ մադրիդյան դերբիում երկուսն էլ պարտվեին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Մալագայի» հետ կայանալիք հանդիպմանը: «Եթե մենք հաղթենք, ապա ինձ առանձնապես չի հուզի մադրիդյան դերբիի արդյունքը: Ես կգերադասեի, որ այնտեղ «Ռեալն» ու «Ատլետիկոն» պարտվեին: Բայց դա անհնար է: Վերջին շրջանում «Բարսելոնան» բավական բարդ խաղային գրաֆիկ ուներ: Մի քանի բարդ հանդիպումներ եղան: Բայց այժմ մենք մտածում ենք «Մալագայի» հետ խաղում 3 միավոր վաստակելու մասին: Ալկասերը մեկնարկային կազմում կլինի: Սա նրա համար աչքի ընկնելու հիանալի հնարավորություն կլինի», ասել է Էնրիկեն: Նշենք, որ «Բարսելոնա»-«Մալագա» և «Ատլետիկո»-«Ռեալ» հանդիպումները կկայանա նոյեմբերի 19-ին:

Նմանատիպ նյութեր