Մադրիդյան դերբիում «Ռեալ»-ը ջախջախեց «Ատլետիկո»-ին. տեսանյութ
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղի շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց մադրիդյան մյուս ակումբի` «Ատլետիկո»-ի դարպասը: Հատկանշական է, որ երեք գոլերից երկուսը հյուրերի դարպասում հայտնվեց ինքնագոլի արդյունքում: Հանդիպման հաշիվը բացվեց 17-րդ րոպեին, երբ Պեպեի հարվածից հետո գնդակը դիպչելով Ինսուային հայտնվեց դարպասում: 57-րդ րոպեին Խեսեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 73-րդ րոպեին Դի Մարիայի հարվածից հետո կրկին ինքնագոլ գրանցվեց: Այս անգամ գնդակի ուղղությունը սեփական դարպասը շեղեց Միրանդան:
Արդյունքում «Ռեալ»-ը հաղթեց 3:0 հաշվովոև եզրափակիչ դուրս գալու համար լուրջ հայտ ներկայացրեց: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին:
«Ռեալ» - «Ատլետիկո»`3:0
Գոլեր` Ինսուա 17' (ինք), Խեսե 57’, Միրանդա 73’