211652_close_icon
views-count3884 դիտում article-date 21:08 27-02-2016

Իսպանիա. «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ կրեց առաջին պարտությունը մադրիդյան դերբիում. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական՝ մադրիդյան դերբիում «Ատլետիկոն» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց «Ռեալին»: Հաղթական գոլը 53-րդ րոպեին խփեց «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: Դիեգո Սիմեոնիի սաները չափազանց ռացիոնալ և գրագետ ֆուտբոլ ցուցադրեցին՝ թույլ չտալով մրցակցին վտանգավոր պահեր ստեղծել: Նշենք, որ սա Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալի» առաջին պարտությունն էր պաշտոնական խաղերում: Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 54 միավոր և ամրապնդվեց 2-րդ տեղում՝ 5 միավորով ետ մնալով առաջատարից՝ «Բարսելոնայից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Իսկ «Ռեալը» 50 միավորով մնաց 3-րդ տեղում և գործնականում դուրս մնաց չեմպիոնության համար պայքարից: [b]Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր [/b] «Ռեալ» - «Ատլետիկո»՝ 0:1 Անտուան Գրիզման, 63
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր